Առողջապահություն 4.2010
Արյունատար համակարգ
Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է: Վերջինս իր ռիթմիկ կծկումներով շարժման մեջ է դնում արյունը` կայուն ճնշում ապահովելով արյունատար անոթներում:
Արյունատար համակարգը բաղկացած է զարկերակներից, երակներից և մազանոթներից: Սրտից արյունը դուրս տանող անոթները կոչվում են զարկերակներ, իսկ դեպի սիրտ բերողները` երակներ: Մաշկի տակ գտնվող զարկերակները շոշափելով կարելի է հաշվել սրտի աշխատանքային զարկերը, որոնք համապատասխանում են նրա կծկումների հաճախականությանը, ուժգնությանն ու ռիթմի տատանումներին: Դրան հակառակ, նույնիսկ խոշոր երակները շոշափելիս նման երևույթ չի առաջանում: Զարկերակներն օրգանիզմում ճյուղավորվելով, փոքրանալով, վերածվում են զարկերակային մազանոթների, որոնք տարբեր օրգանների հյուսվածքներում շարունակվելով, դառնում են երակային մազանոթներ (նկար Ա): Վերջիններս աստիճանաբար խոշորանալով` կազմում են մանր ու մեծ երակների խիտ ցանց:
Նկար Ա. Զարկերակները, երակները և դրանց մազանոթների ցանցը
- - զարկերակ
- - երակ
- - փոքր զարկերակ
- - փոքր երակ
- - մազանոթներ
Զարկերակներն ու երակները իրենց կառուցվածքով տարբերվում են նրանով, որ առաջինների պատի շերտերն ավելի շատ են, առաձգական ու ճկուն` շնորհիվ նրանցում գտնվող երկու հարթ մկանաշերտերի (նկար Բ), իսկ երակների պատերը` ավելի բարակ են, առանց մկանաշերտերի, բայց նրանց ներսում կան արյան հետադարձ հոսքն արգելակող փականներ (նկար Գ): Սրանք նկատելի են, երբ, օրինակ, երակից արյուն վերցնելու համար լարան (ժգուտ) են կապում: Դա դադարեցնում է արյան հոսքը դեպի սիրտ, և երակում իրար հաջորդող երկու փականների միջև արյունը սկսում է կուտակվել, երակն արտափքվում է, լարվում, և հեշտանում է հետազոտության համար երակից արյուն վերցնելը:
Նկար Բ. Զարկերակի կառուցվածքը
- ներքին պատյան
- հարթ մկանային շերտեր
- Էլաստիկ թաղանթներ
- արտաքին պատյան
Նկար Գ. Երակի կառուցվածքը
- երակում արյան հոսքը դեպի սիրտ
- երակի փականներ
- ներքին թաղանթ
- միջին շերտ
- արտաքին պատյան
Սրտից դուրս եկող արյունն օրգանիզմում երկու շրջան է կատարում` փոքր կամ թոքային, և մեծ կամ մարմնային (նկար Դ):
Նկար Դ. Արյան փոքր և մեծ շրջանառություն
- թոքերի մազանոթներ
- թոքային զարկերակ
- թոքային երակներ
- վերին սիներակ
- աորտա
- ձախ նախասիրտ
- աջ նախասիրտ
- ձախ փորոք
- աջ փորոք
- որովայնային զարկերակ
- լյարդը սնող զարկերակ
- լյարդի երակներ
- ստամոքսի մազանոթներ
- լյարդի մազանոթներ
- փայծաղի մազանոթներ
- լյարդի դռներակ (դրունք)
- երիկամային զարկերակ
- երիկամի մազանոթներ
- որովայնամիզային զարկերակ
- որովայնամիզային երակ
- ստորին սիներակ
- աղիքների մազանոթներ
- մարմնի ստորին հատվածի (նաև` ստորին վերջույթների) մազանոթներ
Փոքր շրջանառության ժամանակ արյունը թոքերում հարստանում է թթվածնով և ազատվում ածխաթթու գազից, իսկ մեծ շրջանառության ընթացքում այն մարմնի բջիջներին է հասցնում թոքերից վերցրած թթվածինն ու աղիքներից ստացած սննդանյութերը, հյուսվածքներից վերցնելով ածխաթթուն ու նյութափոխանակության վերջնանյութերը` խոշոր դռներակով մտնում լյարդ: Այստեղ կուտակվում է ներծծված շաքարը (գլուկոզան), չեզոքացվում են թունավոր նյութերը: Այսպիսով, ՙաշխատած՚ արյունն անցնում է լյարդի ֆիլտրով, ապա նոր միայն երկու սիներակներով մտնում աջ նախասիրտ: Արյան այս հոսքին է միանում նաև երիկամներում միզանյութից և այլ թափոններից մաքրված երակային արյունը:
Երկու սիներակներով սիրտ մտնող այս պիտանի նյութերով հագեցած, թափոններից զտված արյունն այդ պահին ավարտում է յուր մեծ շրջանառությունը, բայց դեռ բեռնված է ածխաթթու գազով: Դրանից ազատվելու և այն թթվածնով փոխարինելու համար սիրտը նրան թոքային զարկերակով դեպի թոքերն է մղում: Այստեղ նորից սկսվում է արյան վերը նշված փոքր շրջանառությունը, որն ավարտվում է թոքերի արյունատար մազանոթներում կատարվող գազափոխանակությունից անմիջապես հետո թոքային երկու երակներով մտնելով ձախ նախասիրտ և ձախ փորոք: Այդ պահին սիրտը կծկվում է, և ներխուժած մաքուր, պիտանի նյութերով հարուստ արյունը դուրս է մղվում ամենախոշոր զարկերակով` աորտայով դեպի զարկերակային համակարգ: Դրանով նորից սկսվում է արյան մեծ շրջանառությունը:
Եվ այսպես շարունակ, ամբողջ կյանքի ընթացքում պտտվում է այս «կարուսելը» `ծնվելու պահից մինչև մահ:
Այսպիսով, շրջանառող արյունն օրգանիզմում յուրահատուկ տրանսպորտի դեր է կատարում: Բացի այդ, այն նաև կարգավորում է հյուսվածքների ջրաաղային հավասարակշռությունը, տարբեր հիվանդությունների հարուցիչներին ոչնչացնող հակամարմիններ, հակաթույներ և իմունային ակտիվ բջիջներ է տեղափոխում: Տեղափոխում է ներզատիչ (էնդոկրին) գեղձերի արտադրած հորմոնները, դրանցով ապահովելով օրգանիզմի օրգան-համակարգերի ներդաշնակ գործունեությունը:
Հետաքրքրասերի համար ասենք, որ մարդու օրգանիզմում կա մոտ 150 միլիարդ մազանոթ, և եթե դրանք տեսականորեն դասավորված լինեին մեկ շարքով, ապա դրանց երկարությունը կբավարարեր երկրագունդը հասարակածով գոտևորել 2,5 անգամ: Իսկ հասուն մարդու մարմնի մազանոթների մակերեսը կազմում է մոտավորապես 6300 մ2:
Մեծ և փոքր շրջանառությունը կատարվում է 25-30 վայրկյանում, ընդ որում` մեծը տևում է 22-25, իսկ փոքրը` 4-5 վայրկյան: Ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում այդ ժամանակամիջոցը զգալիորեն կրճատվում է:
Հասուն մարդու սիրտը յուրաքանչյուր կծկման ժամանակ դուրս է մղում մոտ 60 մլ արյուն, որը ֆիզիկական աշխատանքի ժամանակ կարող է 2-3 անգամ ավելանալ:
Սրտի ռիթմիկ աշխատանքի հետ կապված` զարկերակային համակարգում արյան ճնշումը պարբերաբար տատանվում է: Փորոքների կծկման պահին այն հասնում է առավելագույնի, իսկ թուլացման (հանգստի) պահին` իջնում մինչև նվազագույն սահմանը: Առողջ մարդու զարկերակային առավելագույն ճնշումը համապատասխանում է սնդիկի սյան 110-120, իսկ նվազագույնը` 70-80 մմ-ի: Ծերունական տարիքում, երբ անոթների կարծրացման (սկլերոզ) հետևանքով նրանց պատերի առաձգականությունը նվազում է, զարկերակային արյան ճնշումը բարձրանում է: Դրան կարող են նպաստել նաև այլ պատճառներ. օրինակ` օրվա ընթացքում նյարդային լարումները, սթրեսները, ֆիզիկական գերլարվածությունը և այլն: Արյան ճնշման հաճախակի և տևական տատանումները անուշադրության մատնել չի կարելի: Դրանց պատճառը պարզելու, ճնշումը կարգավորելու համար անպայման պետք է դիմել բժշկի:

Կարդացեք նաև

Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...


Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...


Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...


ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...


Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...


Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..

Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...

Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...

Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...

Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...

Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...

Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...

«Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...


Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն